Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հունիսի 6-ին Հայաստան կայանալիք այցը հետաձգվել է: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը:
«Կողմերի փոխադարձ համաձայնությամբ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այցը Հայաստան հետաձգվել է: Այն կիրականացվի առավել հարմար ժամկետներում», – ասված է տարածված մամուլի հաղորդագրության մեջ:
Այլ մանրամասներ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը չի հաղորդում: