Home / Հայաստան / Պորտուգալիայի արտահերթ ընտրություններում հաղթեց ընդդիմությունը

Պորտուգալիայի արտահերթ ընտրություններում հաղթեց ընդդիմությունը

Պորտուգալիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տոնել ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

Ինչպես հաղորդում է Պորտուգալիայի ԿԸՀ-ն, սոցիալ-դեմոկրատները 102 տեղ են ստացել խորհրդարանում, մինչդեռ նրանց հիմնական մրցակիցները` սոցիալիստները` 71 տեղ: Եվ 15 մանդատի ճակատագիր դեռևս որոշվում է:

Հիշեցնենք, որ երկրի նախագահ Անիբալ Կավակու Սիլվան արձակել էր խորհրդարանը մարտի վերջին և արտահերթ խորհրդարանական ընտրություններ էր նշանակել: Ժամանակավոր կառավարության ղեկավար էր նշանակվել սոցիալիստ Ժոզե Սոկրատիշը: Վերջինս, իր կուսակցության պարտության մասին տեղեկանալով, հրաժարական է ներկայացրել:

Այժմ վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն է համարվում սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Պեդրու Պասուշ Կոելյուն: