Երեկ Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, մերժել է «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի: Այս մասին հաղորդում է hetq.am-ը:
Հիշեցնենք, որ Գրիշա Բալասանյանը դատարանից պահանջում էր պարտավորեցնել պատգամավորին իրենից ներողություն խնդրել պատճառած վիրավորանքի և հայհոյանքի համար, փոխհատուցել 1 մլն դրամի չափով, վճարել դատարան դիմելու պետական տուրքի, հայցադիմումի պատրաստման ու դատական ներկայացուցչության համար կատարված ծախսերը:
«Հետքի» լրագրողը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը: