Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եվս մեկ մարտիմեկյան կադր YouTube-ում

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եվս մեկ մարտիմեկյան կադր YouTube-ում

martimek2008 օգտատերն այսօր Youtube-ում վեց վայրկյանանոց տեսահոլովակ է տեղադրել, որը վերնագրված է «Սահմանապահ զորքերը Ազատության հրապարակում»:

Հիշեցնենք, որ YouTube տեսանյութերի կայքում վերջին երկու շաբաթների ընթացքում նույն օգտատերն արդեն երկու տեսահոլովակ էր տեղադրել, որոնք ենթադրաբար նկարահանվել են 2008 թվականի մարտի 1-ին:

Ավելի վաղ նա տեղադրել էր 41 վայրկյան տևողությամբ «Ահա թե ինչպես են կրակում 2008 թվականի մարտի մեկին…» անունը կրող հոլովակը:

Դրանից հետո martimek2008-ը ևս մեկ տեսանյութ էր բեռնել` 58 վայրկյան տևողությամբ, որը կրում է «Սամվել Հարությունանի գնդակահարությունը …01.03.2008թ» անունը: