Home / Հայաստան / Հիլարի Քլինթոնը կոմիքսների նոր ժողովածուի հերոսուհի է դարձել

Հիլարի Քլինթոնը կոմիքսների նոր ժողովածուի հերոսուհի է դարձել

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել կոմիքսների հավաքածու, որի գլխավոր հերոսը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն է:

Ժողովածուն վերնագրված է «Քաղաքական ուժ»: Այն հրատարակել է ամերիկյան Bluewater Productions-ը:

Հիլարի Քլինթոնի մասին 32 էջանոց գիրքն արժե 3 դոլար 99 ցենտ: Այն կարելի է ձեռք բերել ինչպես գրախանութներում, այնպես էլ օնլայն տարբերակով:

Հրատարակիչ Դարեն Դեյվիսի խոսքերով` կոմիքսներում նկարագրվում է Հիլարի Քլինթոնի մուտքը նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմ: Սա արդեն թվով երկրորդ կոմիքսների ժողովածուն է Քլինթոնի մասին. առաջինը լույս էր տեսել 2009 թվականին, որտեղ նկարագրվում էին Քլինթոնի առաջին քայլերը քաղաքականության մեջ: