Ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը խոստացել է դատական հայց ներկայացնել In Touch պարբերականի և New England Patriots ակումբի ֆուտբոլիստ Բրետ Լոքետի դեմ` իր մասին սուտ հայտարարություններ անելու համար: Նշենք, որ պարբերականը հոդված էր հրապարակել, որտեղ ասվում էր, որ մոդելը դավաճանել է իր նշանածին` New Jersey Nets-ի բասկետբոլիստ Քրիս Համֆրիսին Լոքետի հետ:
«Ես նախկինում ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ չպետք է հավատալ այն ամենին, ինչ կարդում եք: Պարբերականները պատրաստ են ցանկացած բան գրել, միայն թե լավ վաճառվեն: Այս դեպքում նրանք որոշել են կեղծ պատմություն հորինել` իմանալով հանդերձ, որ իրենց հրապարակումը փաստող ոչ մի ապացույց չունեն: Դա պարզապես զզվելի է, և ես համապատասխան միջոցառումներ կձեռնարկեմ In Touch-ի և Լոքետի դեմ»,- իր վեբ-կայքում գրել է Քարդաշյանը:
In Touch-ի` «Կանգնեցրեք ամուսնությունը: Քիմը բռնվել է դավաճանության մեջ» խորագիրը կրող հոդվածի համաձայն` Քարդաշյանը 5 ամիս շարունակ իր բասկետբոլիստ ընկերոջ թիկունքում սիրային կապի մեջ է եղել Լոքետի հետ:
Ենթադրյալ հարաբերությունները, ըստ պարբերականի «սեքսուալ բնույթի տեքստեր և հեռախոսային խոսակցություններ» են պարունակել: Պարբերականը գրում է, որ Լոքետը գիտեր, որ «դա խաղ է Քիմի համար և նա հենց դա էլ անում էր»: