Յակուտսկ քաղաքի դատախազությունը պաշտպանել է Հայաստանի քաղաքացի Ն.-ի դեմ ներկայացված մեղադրանքը:
Վերջինս անցնում է «բռնաբարություն իրականացնել և վտանգավոր իրավիճակում թողնել» հոդվածով:
Դատախազության տվյալների համաձայն, 2011 թվականի հունվարին մեղադրյալը «Մոսկվիչ» մեքենայի սրահում բռնաբարել է 19-ամյա աղջկա, ինչից հետո ուշ գիշերը մեքենայից դուրս է նետել աղջկան անմարդ վայրում: Մեղադրյալի անհամաչափ գործողությունների արդյունքում աղջիկը սառեցրել է ձեռքերն ու ոտքերը, ինչը հանգեցրել է ձեռքի մատների անդամահատման:
Դատարանը ամբաստանյալին մեղավոր է ճանաչել և 4,5 տարվա ազատազրկման է ենթարկել ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում:
Վճիռը ուժի մեջ դեռ չի մտել և կարող է բողոքարկվել, հայտնում է «Байкал 24»: