Հարյուրավոր սիրիացիներ հավաքվել են դեպի Թուրքիա տանող հյուսիսային սահմանի մոտ`պատրաստվելով հատել այն, եթե սիրիական զորքերը շարունակեն առաջ շարժվել Ջիսր-ալ-Շուգուր ապստամբ քաղաքի վերագրավվումից հետո, հայտնում է «Ալ Ջազիրան»:
Սիրիայի անվտանգության ուժերը կիրակի հայտարարել էին ապստամբների կողմից գրավված Ջիսր-ալ-Շուգուր քաղաքի վերանվաճման մասին:
Գրեթե 7000 սիրիացիներ արդեն իսկ հատել են Թուրքիայի սահմանը`բռնությունից խուսափելու համար, և մոտավորապես 10,000 մարդիկ էլ սպասում են երկիրը լքելու հարմար առիթի:
Փախստականները օգտվում են Թուրքիայի և Սիրիայի միջև գործող բաց սահմանից:
Ականատեսների վկայությամբ`Սիրիան լքել պատրաստվողները հանգրվանել են սահմանի մոտ գտնվող ծառերի տակ`այն բանից հետո, երբ ուժայինները շարժվել են հյուսիսարևմտյան Իդլիբ շրջանի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ շուրջ երեք ամիս առաջ սկսված և մինչ օրս շարունակվող խռովությունների ալիք բարձրացրած սիրիացիները Բաշար-ալ-Ասադի պաշտոնանկությունն են պահանջում, ասպտամբներն ավելի շատ քաղաքական ազատություններ և կոռուպցիայի ու աղքատության վերացում են ուզում: