2011 թվականի ընթացքում առաջին անգամ լուսնի ամբողջական խավարումը տեղի կունենա չորեքշաբթի ուշ գիշերին, երբ մեր մոլորակի ստվերն ամբողջությամբ կծածկի ծագող լուսնի սկավառակը: «Արյունոտ» լուսնին կկարողանան հետևել Հարավային Ամերիկայի արևելյան հատվածի, Աֆրիկայի, Եվրոպայի հարավային հատվածի, Մերծավոր Արևելքի, Միջին Ասիայի և Հնդկաստանի բնակիչները:
ՆԱՍԱ-ի կայքում հրապարակված տվյալների համաձայնч լուսնի խավարումը կշարունակվի 17.24-ից մինչ 23.00`ըստ Գրինվիչի (Երևանի ժամանակով` 22.24-04.00): Ըստ գիտնականների` 11 տարիների ընթացքում սա առաջին ամենաերկար լուսնի խավարումը կլինի: