Մոտ մեկ շաբաթ առաջ Մոսկվայի հայերի մի խումբ հարց է բարձրացրել «Հայասա» անսամբլի համերգներից ստացվող գումարները Հայ Առաքելական եկեղեցու մոսկովյան թեմի առաջնորդ, արքիեպիսկոպոս Եզրասի կողմից գրպանելու փաստի վերաբերյալ: Այս մասին ԶԼՄ-ներին ուղղված նամակում նշում է խմբի անդամ, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչ Արսեն Մարգարյանը:
Նա պնդում է, որ խոշոր ռուսաստանյան գործարարներ Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Լևոն Հայրապետյանը և այլք, մեծ գումարներ են ծախսում թեմի վերահսկողության տակ գտնվող անսամբլի գործունեության ապահովման համար: Դրան ավելանում է նաև համերգների տոմսերի վաճառքից ստացվող գումարները:
Սակայն, ինչպես նշվում է նամակում, անսամբլի մասնակիցները աշխատանքի ողջ ընթացքում երբեք չեն ստացել իրենց աշխատավարձերը:
Սույն տեղեկատվության հրապարակման հաջորդ օրը արքեպիսկոպոս Եզրասի կարգադրությամբ անսամբլի անդամներին իրենց մոտ են կանչել բարձրաստիճան հոգևորականի ենթակաները և աղջիկների հետ բացատրական զրույց են ունեցել`պարզելու համար, թե ով է մամուլին հայտնել Ամենայն հայոց Կաթողիկոսի եղբոր` Եզրասի և նրա մտերիմների կողմից անսամբլի գումարները գրպանելու մասին լուրերը, նշում է Մարգարյանը: