ԵԽԽՎ հերթական նիստին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ ադրբեջանցի պատգամավորները մտադիր են ակտիվ մասնակցություն ունենալ քննարկմանը և հարցեր ուղղել նրան: Այս մասին 1news.az-ի հետ զրույցում հայտարարել է Միլի Մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևան:
Պատգամավորը վստահ է, որ «ագրեսորը» պետք է արժանի պատիժ կրի, հակառակ դեպքում «Հայաստանում անպատժելիությունը նոր ապօրինություններ կծնի»:
«Եթե Եվրոպան ցանկանում է աշխարհամասում կայունություն հաստատել, ապա պետք է լուրջ զբաղվի այդ հարցերի լուծմամբ»,- հայտարարել Փաշաևան: