2012 թվականի Օլիմպիական խաղերին Լոնդոնը նոր միջազգային օդանավակայան կունենա: London Evening Standard-ի փոխանցմամբ` Բրիտանական մայրաքաղաքը սպասարկող 6-րդ օդանավակայանը կլինի Սաութենդ-օն-Սի քաղաքում գտնվող ներքին հաղորդակցության օդային տերմինալը:
Էսեքսի օդանավակայանը Լոնդոնում կայանալիք խաղերի ժամանակ ուղևորներին փոխադրող իր հիմնական տերմինալը դարձնելու մտադրության մասին հայտարարել է բրիտանական easyJet ավիաընկերությունը: Պարբերականի տվյալների համաձայն, բրիտանական ավիափոխադրողը նախատեսում է 2012 թվականի ապրիլին 1 շաբաթվա ընթացքում 10 ուղղություններով 70 չվերթ իրականացնել:
Ըստ easyJet-ի` ինքնաթիռները Սաութենդից մեկնելու են Բարսելոնա, Իբիցա, Մադրիդ, Միլան, Ամստերդամ, Բեռլին, Գլազգոու, Էդինբուրգ և Բելֆաստ: