Home / Հայաստան / Կոնգրեսականը հրաժարական է տվել պոռնո լուսանկարների պատճառով

Կոնգրեսականը հրաժարական է տվել պոռնո լուսանկարների պատճառով

ԱՄՆ Կոնգրեսի անդամ, դեմոկրատ Էնտոնի Ուիները երեկ հայտարարել է իր հրաժարականի մասին` կապված իր կողմից սոցիալական ցանցում տարբեր կանանց  պոռնո լուսանկարներ ուղարկելու փաստի շուրջ ծավալված սկանդալի հետ:

Ուիները ներողություն է խնդրել «անձնական բնույթի սխալների համար» և խոստովանել, որ չի կարող շարունակել աշխատել Ներկայացուցիչների պալատում նման սկանդալից հետո:

Ավելի վաղ Ուիները, փաստացիորեն ոչ մի իրավախախտում չիրականացնելով, հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Սակայն կոնգրեսականը փոխել է իր որոշումը այն բանից հետո, երբ նախագահ Բարաք Օբաման բացահայտ կերպով կոչ է արել իրեն վայր դնել լիազորությունները, հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները: