ՆԱՍԱ-ն հրապարակել է Սատուրնի արբանյակ Հեղինեի նոր լուսանկարները, որոնք արվել են «Կասինի» սարքով:
Սարքը Հեղինեի շուրջ պտտվել է գրեթե 7 հազար կմ:
Ըստ գիտնականների` նոր լուսանկարները թույլ կտան վերարտադրել Սատուրնի արբանյակի մակերեսի քարտեզը: Դա թույլ կտա առավել լավ հասկանալ արբանյակի կառուցվածքն ու պատմությունը, ինչպես նաև պարզել խրամատ հիշեցնող կառույցների ծագումը, որոնք շատ լավ տեսանելի են լուսնակարներում:
Հեղինեն բացահայտվել է 1980 թվականին ֆրանսիացի աստղագետներ Պյեր Լակեի և Ժան Լեկաշոի կողմից: Հեղինեն պատկանում է տրոյական արբանյակների կատեգորիային` այն արբանյակների, որոնք կիսում են ուղեծիրն առավել մեծ արբանյակի հետ: