Հոլանդական KLM ավիաընկերությունը պատրաստվում է վերամշակված խոհանոցային յուղն օգտագործել վառելանյութի փոխարեն: Ավիափոխադրողը սեպտեմբերից պատրաստվում է 200 չվերթներ իրականացնել Փարիզից դեպի Ամստերդամ և հակառակը` ինքնաթիռները լիցքավորելով «բիոկերոսինով», որի բաղադրության 50%-ը կազմում է արևածաղկի յուղը, իսկ 50%-ը` ավանդական կերոսինը:
Ընկերությունը որոշել է այս քայլին գնալ այն բանից հետո, երբ Եվրամիությունը որոշում է ընդունել այն մասին, որ Եվրոպայի չվերթներ իրականացնող բոլոր ավիաընկերությունները 2012 թվականից պետք է կրճատեն ածխածնի արտանետումների քանակը 3%-ով, գրում է ТСН-ը:
Ընկերության ղեկավար Կամիլ Երլինգսը հայտնել է, որ վառելիքի համար անհրաժեշտ նյութերը հավաքվել են տարբեր հյուրանոցներից, ռեստորաններից և գործարաններից, իսկ այնուհետև ուղարվել ԱՄՆ` վերամշակման:
Որպեսզի արևածաղկի յուղով աշխատող ինքնաթիռները օդ բարձրանան, KLM-ը պետք է սոցիալական թույլտվություն ստանա: