Home / Հայաստան / Լոնդոնի երկնքում օրը ցերեկով այլմոլորակայինների խումբ է հայտնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լոնդոնի երկնքում օրը ցերեկով այլմոլորակայինների խումբ է հայտնվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լոնդոնի բնակիչներից մեկին հաջողվել է նկարահանել երկնքում հայտնված թռչող առեղծվածային օբյեկտներ: Լուսավոր սկավառակները թռչել են արևային երկնքում մեծ բարձրության վրա: Համեմատաբար ավելի խոշոր օբյեկտը կարճ ժամանակով երևացել է ամպերի մեջ, այնուհետև կրկին անհետացել, հայտնում է The Daily Telegraph-ը:
Այլմոլորակայինների «որսորդը» տեսանյութը տեղադրել է համացանցում` միաժամանակ թողնելով հետևյալ գրությունը, «Վերջապես: Ինձանից մեկ շաբաթից ավել ժամանակ պահանջվեց, որպեսզի որսամ նրանց…և վերջապես ես բռնացրեցի այդ էակներին օրը ցերեկով և անգամ խոշոր պլանով եմ վերցրել նրանց: Կարծես թե նրանք սկսել են մեծ ամբոխի ուշադրությունը գրավել: Խնդրեմ, կարո՞ղ է որևէ մեկը բացատրել, թե, գրողը տանի, ի՞նչ են նշանակում այդ օբյեկտները»: