Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը` հունիսի 28-ին, պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:
Վրաստանի ԱԳ նախարարության տեղեկություններով` այս այցը Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի` ընթացիկ տարվա ապրիլին Հայաստան կատարած այցի պատասխանն է:
«Մենք ուրախ ենք, որ ինտենսիվ հարաբերություններ ունենք հարևան պետության հետ: Քննարկվելու են ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի հարաբերություններ, և հույս ունենք, որ այս այցը հաջող կլինի»,- այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն:
Նրա խոսքով` նման այցելությունները հնարավորություն են ընձեռում քննարկել երկրների միջև գոյություն ունեցող բոլոր տեխնիկական հարցերը:
Հայաստանի ԱԳ նախարարի այցը Վրաստան կտևի երկու օր: