Փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի սև-կարմիր բաճկոնը, որով նա նկարահանվել է «Թրիլեր» երգի տեսահոլովակում, վաճառվել է 1,8 մլն դոլարով:
Բաճկոնն այժմ պատկանում է գործարար Միլթոն Վերեթին, ով ձեռք է բերել լեգենդար երգչի հագուստը Բեվերլի Հիլզում կազմակերպված աճուրդի ժամանակ, հայտնում է Associated Press-ը:
Գնորդն արդեն հայտարարել է, որ օգտագործում է հազվագյուտ բաճկոնը երեխաների օգնությանը միտված ծրագրի շրջանակներում:
Ջեքսոնը նկարահանվել է այս բաճկոնով «Թրիլեր» տեսահոլովակի 14-րդ րոպեին: Երգչի համանուն ալբոմը, որում ընդգրկված է եղել նաև այս երգը, ճանաչվել է բոլոր ժամանակների ամենավաճառվող ալբոմը: