Home / Հայաստան / Լիդուշիկը դուրս է եկել «Մանկական նոր ալիք-2011»-ի եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լիդուշիկը դուրս է եկել «Մանկական նոր ալիք-2011»-ի եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մանկական նոր ալիք-2011» երիտասարդ փոփ-կատարողների մրցույթի եզրափակիչ փուլ են դուրս եկել Լիդուշիկը (Հայաստան, 12 տ.), Իվայլո Ֆիլիպովը (Բուլղարիա,11 տ.), Պաուլինա Վերետին (Գերմանի,13տ.), Ստեֆան Ռիչին (Իտալիա,12տ.), Վանեսա-Մարիան (Ղազախստան,11տ.),Ագաթա Ալբեքեյթեն(Լատվիա,10տ.) Պավել Արտեմովը (Ռուսաստան,12տ.), Սոֆիա Լապշակովան(Ռուսաստան, 9տ.), Օլգա Միշագինան (Ուկրաինա,13տ.), Նիկիտա Լուչկո (Ուկրաինա, 12տ.), Պոլինա Անդրեևա (Ուկրաինա, 13տ.), Անդրանիկ Ալեքսանյանը (Ուկրաինա, 13տ.), Դիանա Կալաշովան (Չեխիա, 9տ.), Լիզա Այաքսը (Շվեդիա,13 տ.), Ելենա Գրյազնովա (Բելառուս, 11 տ.):

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա օգոստոսի 20-22-ին Ղրիմի «Արտեկ» համերգային համալիրում: Առաջին մրցութային օրը մասնակիցները կկատարեն երգեր մուլտֆիլմերից և կինոնկարներից, իսկ երկրորդ օրը` օրիգինալ կատարում` իրենց ընտրությամբ: Վերջին օրը` «Մանկական Նոր Ալիք-2011»-ի եզրափակիչ գալա համերգին տեղի կունենա մրցանակաբաշխությունը և հաղթողների պարգևատրումը: