Ազատության հրապարակում տեղադրված տեսախցիկը, որի միջոցով Երևանի քաղաքապետարանի կողմից գործարկվող Myyerevan.am կայքում ամբողջ օրվա ընթացքում ուղիղ եթերով կարելի է հետևել հրապարակի անցուդարձին, այս պահին չի գործում (http://myyerevan.am/index.php?Lang_ID=1&camera_ID):
Նշենք, որ կայքում տեղադրված մնացած բոլոր տեսախցիկները, որոնց միջոցով կարելի է հետևել, մասնավորապես, Հանրապետության հրապարակին, Ֆրանսիայի հրապարակին, Շառլ Ազնավուրի հրապարակին, Սասունցի Դավթի հրապարակին, աշխատում են և նրանց միջոցով կարելի է ուղիղ միացմամբ հետևել, թե ինչ է կատարվում վերոնշյալ վայրերում:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 20:00-ին Ազատության հրապարակում մեկնարկելու է Հայ Ազգային Կոնգրեսի հրավիրած հանրահավաքը: Նշենք նաև, որ ՀԱԿ-ի նախորդ` մայիսի 30-ի հանրահավաքի ընթացքում տեսախցիկը նույնպես չէր աշխատում: