Երեկ բանակում սպանված զինվորի դիակն է հանձնվել ծնողներին: Կապանի զորամասում ծառայող Տիգրան Համբարձումյանը բանակ էր զորակոչվել Մասիսի Նորաբաց գյուղից: Տիգրանը 5-6 ամսից պիտի զորացրվեր, հայտնում է «Հրապարակ» թերթը:
Համբարձումյանի համագյուղացիները «Հրապարակի» թղթակցին պատմել են, որ Տիգրանը զորամասից դուրս, ծառայակիցների հետ զինավարժությունների է եղել, և որ «նրա դիակը` կոկորդը կտրած, իբր անտառից են գտել»:
Թերթի թղթակցին չի հաջողվել ՊՆ-ից մանրամասներ ճշտել, քանի որ, ըստ օրաթերթի, կառույցի մամուլի խոսնակը «տեղում չէր»: