Home / Հայաստան / «Արմավիայի» սեփականատերը փորձել է բացատրել տոմսերի բարձր գները

«Արմավիայի» սեփականատերը փորձել է բացատրել տոմսերի բարձր գները

«Արմավիա» ավիափոխադրողը տոմսերը վաճառում է փուլ առ փուլ, սկզբում ամենաէժանները, այնուհետև` ավելի թանկ տոմսերը, իսկ վերջում` ամենաթանկերը: Հուլիս-օգոստոս ամիսներին մնում են ամենաթանկ տոսմերը, այդ իսկ պատճառով մարդկանց թվում է, թե տոմսերի գները բարձրացել են: Երևան-Բեյրութ-Երևան տոմսի գնի աճը 430$-ից մինչև 650$ այսպես է մեկնաբանել «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:

«Նախապեռ տոմսեր ձեռք բերող մարդիկ դրանք ավելի էժան են գնում»,- նշել է նա:

Այսպես է Բաղդասարովը բացատրել նաև «Արմավիայի» տոմսերի գների` «Սիբիր» և «Աերոֆլոտ» ավիաընկերությունների չվերթների գներից թանկ լինելու հանգամանքը:

«Դա չի նշանակում, թե մեզ մոտ թանկ է, գները բոլորի մոտ նույնն են: Սրա պատճառն այն է, որ մեզ մոտ էժան տոմսերը շուտ են վաճառվում, իսկ իրենց մոտ` ոչ, այդ իսկ պատճառով դեռևս նրանցից են գնում, իսկ հետո կրկին մեզնից կգնեն»: