Չորեքշաբթի` հուլիսի 6-ին, Սան Ֆրանցիսկոյի պատկերասրահից գողացված 20-րդ դարի հայտնի իսպանացի գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» գծանկարը գտել և վերադարձրել են Weinstein պատկերասրահ, հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները:
Ոստիկանությանը հաջողվել է բերման ենթարկել նկարը գողացած տղամարդուն` Նյու Ջերսի նահանգի 30-ամյա բնակիչ Մարկ Լուգոյին, Կալիֆորնիայի Նապա շրջանի «Պալոմեր» հյուրանոցում: Տղամարդու նկատմամբ մեղադրանք է առաջադրվել առավել խոշոր չափի կողոպուտի համար: