Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանն արձագանքել է երեկ համացանցում տարածված տեսանյութին, որում Գարեգին Բ-ն զրուցում է Վրաց Պատրիարք Իլիա 2-րդ-ի հետ:
«Համացանցում տարածված տեսանյութը մոնտաժված է և խեղաթյուրված ձևով է ներկայացնում երկու Կաթողիկոսների հանդիպումը, որին, ի դեպ, թույլատրված չէր նկարահանողների մուտքը:
Ինչպես կոմունիկեի նախագծի հրապարակումը, սա ևս հերթական սադրանքն ենք նկատում վրացական կողմի, ինչը մեզ համար անհասկանալի պատճառներով որոշ շրջանակներ շահարկման նյութ են դարձնում», – նշել է Տեր Վահրամը: