Եկամտահարկերի ծավալներով (20%) Հայաստանն ու Վրաստանը Եվրոպայում 26-րդ և 27-րդ տեղերն են զբաղեցնում: «РИА аналитика»-ի տնտեսական վերլուծության վարկանշային աղյուսակում են հայտնվել ընդամենը 37 երկրներ: Ադրբեջանում եկամտահարկը կազմում է 30%:
Եկամտահարկի ցուցանիշը բարձր է այնքան, որքան բարձր են աշխատավարձը: Վերլուծաբանները նշում են, որ, մյուս կողմից, բարձր վարձատրվող մասնագետներին ներկայացվող բարձր եկամտահարկերը հանգեցնում են նրանց արտահոսքին դեպի այն երկրներ, որտեղ հարկերի վճարումից խուսափելու ճանապարհներ կան:
Վարկանշային աղյուսակը գլխավորում է սոցիալական կողմնորոշում ունեցող Շվեդիան, որի եկամտահարկը կազմում է 56,4%: Շվեդիային հետևում են Բելգիան` 53,7%-ով, և Հոլանդիան` 52%: Վարկանիշային աղյուսակը 10%-ով եզրափակում են Բուլղարիան և Ղազախստանը: