Այսօր Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է 38-ից 39 աստիճան ջերմություն: Չի բացառվում, որ ջերմաստիճանը հասնի 39,5 աստիճանի: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Նա նշել է, որ վաղը և մյուս օրը ջերմաստիճանը 1-2 աստիճանով կնվազի:
«Հուլիսի 12-ին ջերմաստիճանը 2-3 աստիճանով ևս կնվազի: Հուլիսի այս օրերին` համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ջերամստիճանն ավելի ցածր է: Անցյալ տարի հուլիսի 11-ին գրանցվել էր մինչև 41 աստիճան ջերմություն»,- նշել է Զարուհի Պետրոսյանը:
Նրա խոսքով` հուլիսի 9-ից հանրապետության հյուսիսային կեսում կնկատվեն տեղումներ, իսկ հուլիսի 12-ից տեղումներ կնկատվեն ամենուր: