ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր:
Նշենք, որ երեկ երեկոյան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ ժամանել է Երևան, որտեղ պետք է հանդիպումներ անցկացնի Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Համաձայն ՌԴ ԱԳ Twitter-ի միկրոբլոգի այսօր Լավրովը մեկնելու է Բաքու: