Կարմիր Խաչ Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող երեք հայ ռազմագերիներին և մեկ ընտանիքի 5 անդամներին:
Կոմիտեի աշխատակիցները ռազմագերիներին 4 նամակ և 3 բանավոր հաղորդագրություն են փոխանցել գերիների հարազատների կողմից և պարտավորվել են 5 նամակ բերել հայրենիք, Trend-ին հայտնել է Ադրբեջանում Կոմիտեի մամուլի քարտուղար Շահլա Գաղրամանովան:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Կոմիտեի ներկայացուցիչները այցելել էին Հայաստանում պահվող ադրբեջանցի ռազմագերի Ռոման Հուսեյնովին:
Այցելության ընթացքում Կարմիր Խաչը ստուգել էր Հուսեյնովի առողջական վիճակն ու այն պայմանները, որոնցում պահվում է ռազմագերին: Կազմակերպության ներկայացուցիչները նաև նրա հարազատների կողմից ուղարկված նամակ են փոխանցել: Հուսեյնովի կողմից գրված նամակն էլ Ադրբեջան է ուղարկվել: