Home / Հայաստան / ԱՄՆ-ն համաձայն է Վրաստանին Ջորջիա անվանել

ԱՄՆ-ն համաձայն է Վրաստանին Ջորջիա անվանել

ԱՄՆ-ն բավարարել է Վրաստանի` երկրի կոդը Նահանգներ մեկնող Վրաստանի քաղաքացիների վիզաների վրա GRZ-ն (Գրուզիա) GEO-ի (Ջորջիա) փոխելու մասին խնդրանքը: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուրի Յակոբաշվիլին:

Վրացի դիվանագետը նշել է, որ այս փոփոխությունն արդեն իսկ ուժի մեջ է մտել և այսուհետ ԱՄՆ են մեկնելու իրենց երկրի նոր կոդավորում ունեցող վիզաներով»,- գրում է Georgia Online-ը-ը:

Վրաստանը խնդրել էր այլ երկրներին իրեն ոչ թե «Գրուզիա» անվանել, այլ «Ջորջիա»: Ավելի վաղ Վրաստանը նման խնդրանքով էր դիմել նաև Ճապոնիային, որը սակայն, մերժել էր իրագործել վրացական իշխանությունների ցանկությունը: Իսկ ահա հարավային Կորեայում, ընդհակառակը, խնդրանքը բավարարվել էր:

Հարկ է նշել, որ վրացական իշխանությունները «Վրաստան»-ի անալոգային տարբերակի համար առաջարկվում է հենց «Ջորջիան» և ոչ թե երկրի անվանման վրացական «Սաքարտվելո» տարբերակը: