Մոսկվայի բանկերից մեկի տնօրենից գողացել են հայտնի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 18 մլն ռուբլի արժողությամբ «Հանդարտ ծովափը» կտավը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով իրավապահ մարմինների իրենց աղբյուրին:
Ըստ աղբյուրի` քննիչները ձերբակալել են կին հանցագործին, սակայն կտավն անհետ կորել է:
Աղբյուրը պատմել է, որ անցյալ տարվա մայիսից Մոսկվայի բանկերից մեկի տնօրենի վստահված անձը մայրաքաղաքի բնակչուհուն է փոխանցել Այվազովսկու նկարը` վերականգնողական աշխատանքների համար: Ավելի ուշ կտավն անհետացել է:
«Օպերատիվ-հետախուզական գործողությունների ընթացքում ոստիկանները ձերբակալել են կտավի կորստի մեջ կասկածվող կնոջը, սակայն նկարը դեռևս չի հայտնաբերվել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրը նշել է, որ կտավի սեփականատերը այն 18 մլն ռուբլի է գնահատել, սակայն միաժամանակ ընդգծել է, որ կտավի իսկությունը հաստատող փաստաթուղթ նա դեռևս չի տրամադրել: