Home / Հայաստան / Վրացահայերը փորձում են խնդիրները լուծել Ռուսաստանում դեսպանատան միջոցով

Վրացահայերը փորձում են խնդիրները լուծել Ռուսաստանում դեսպանատան միջոցով

Հուլիսի 13-ին Հայաստանի ռուսաստանյան դեսպանատանը հանդիպում է կայացել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի և վերջերս պետական գրանցում ստացած ազգամիջյան մշակութային կապերի զարգացման գծով «Ջավախքյան սփյուռք» տարածաշրջանային հասարակական կազմակերպության ղեկավար Աղասի Արաբյանի միջև:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` Օլեգ Եսայանին է ներկայացվել Վրաստանի Ջավախքի շրջանում բնակվող հայերի ներկայիս կարգավիճակի մասին վերլուծությունը, մասնավորապես, որոշ խնդիրներ` կապված հայերի սեզոնային աշխատանքային միգրացիայի հետ, որը պայմանավորված է տարածաշրջանում գործազրկության բարձր մակարդակի հետ:

Տարբեր հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել, այդ թվում` ջավախահայերի կողմից Հայաստանի պետական սահմանի հատման հետ կապված խնդիրները, հայ-վրացական սահմանով գյուղատնտեսական ապրանքների փոխադրման հեշտացման հնարավորությունները, ինչպես նաև ուսումնական և արտադասարանական հայալեզու գրականության ապահովման հետ կապված խնդիրները: