Home / Հայաստան / Որոտան գետում նորածին երեխայի դիակ է հայտնաբերվել

Որոտան գետում նորածին երեխայի դիակ է հայտնաբերվել

Հուլիսի 18-ին ժամը 11.30-ին ստացված տեղեկատվության համաձայն` Սիսիան քաղաքի մերձակայքում` Որոտան գետում, հայտնաբերվել է դիակ:

Դեպքի վայր է մեկնել Սիսիան քաղաքի Հատուկ փրկարարական ջոկատից 4 հրշեջ-փրկարար:

Հրշեջ-փրկարարների ուժերով գետից դուրս է բերվել նորածին երեխայի դիակ և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին, հայտնում է «Արտակարգ ալիքը»: