Home / Հայաստան / Տերտեր քաղաքի ուղղությամբ դիտարկումը խաղաղ անցավ

Տերտեր քաղաքի ուղղությամբ դիտարկումը խաղաղ անցավ

Հուլիսի 20-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Տերտեր քաղաքի ուղղությամբ:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ և Մարիուս Պուոձիունասը /Լիտվա/:

Հակառակ կողմից դիտարկման խմբում էին ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: