Home / Հայաստան / ՀԱԿ-ն ու իշխանությունն այս անգամ ժամադրվեցին նոր վայրում

ՀԱԿ-ն ու իշխանությունն այս անգամ ժամադրվեցին նոր վայրում

Հուլիսի 26-ին` ժամը 12.00-ին, Կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա Կոալիցիա – ՀԱԿ երկխոսության աշխատանքային խմբերի հանդիպումը, որից հետո աշխատանքային խմբերի ներկայացուցիչները կպատասխանեն լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Աշխատանքային խմբերի առաջին հանդիպումը կայացել էր հուլիսի 18-ին «Էրեբունի» հյուրանոցի Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահում:  Հանդիպումից հետո Կոնգրեսը 5 կետ պարունակող հայտարարություն էր տարածել, որոնցից մեկով պահանջում էր հետագա հանդիպումները անցկացնել չեզոք վայրում: