Օգոստոսի 26-ից Երևանի Ազատության հրապարակում մեկնարկելու է «YEREVAN SUMMER MUSIC FESTIVAL 2011» («Երևանի ամառային երաժշտական փառատոն 2011»-ը): Այն կազմակերպել է «Վիբրոգրաֆուս» ստուդիան, որը ռոք երաժշտության զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ համերգներ, փառատոններ, շնորհանդեսներ, ցուցահանդեսներ իրականացնելուց հետո, մեծահարուստ Գագիկ Գյուլբեկյանի հովանավորությամբ նախաձեռնել է Հայաստանում աշխարհահռչակ երաժիշտների համերգների իրականացում:
Փառատոնի մեկնարկի օրն իրենց երգերով հանդես կգան գերմանական Panzerballett խումբը, իտալական Euro Groove Department խումբը, հայկական Time Report և հայ-անգլիական V.O.X խմբերը, իսկ օգոստոսի 27-ին՝ դանիացի Սորեն Անդերսենը, հայկական «Դորիանս» և Oaksenham խմբերը և վրացական Tako and Green Mama խումբը:
Փառատոնի վերջին օրը՝ օգոստոսի 28-ին, հանդես կգան դանիացի Oliver Weers, հայկական «Դոգմա», «Բամբիռ» և «The Beautified Project» խմբերը: