Էմի Ուայնհաուսը, ամենայն հավանականությամբ, մահացել է ոչ թե թմրանյութերի չափաբաժնի չարաշահումից, այլ ալկոհոլից, հայտնում է Mignews.com-ը:
Միլիոնավոր դոլարների կարողություն ունեցող երգչուհին այդպես էլ չկարողացավ հաղթահարել ալկոհոլի, հիմնականում օղու, և թմրանյութերի հանդեպ իր կախվածությունը:
Երգչուհու մտերիմ ընկերներն ասում են, որ նա «իրեն դատարկ էր զկում» ընկերոջից` Ռեգ Տրեվիսից բաժանվելուց հետո: Վերջինս ժամանել է երգչուհու տան մոտ նրա մարմինը հայտնաբերելուց մի քանի ժամ անց:
Ուայնհաուսի տանը մշտապես հատուկ մարդ էր գտնվում, ով պետք է օգնություն ցուցաբերեր երգչուհուն անհրաժեշտության դեպքում:
Ինչպես գրում է The Sun պարբերականը, հայտնելով, որ հոգնած է, Էմին գնացել է ննջարան: Նրա մարմինը հայտնաբերվել է մահից 6 ժամ անց, երբ փրկել այլևս անհնար էր:
Ոստիկանությունը երգչուհու առանձնատանը թմրանյութերի հետքեր չի գտել, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ նա մահացել է ալկոհոլից, գրում է Mignews-ը:
Հուլիսի 25-ին հայտնի կդառնան դատաբժշկական քննության արդյունքները: