Այսօր ՀՀ կառավարության որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ Պալատի կողմից «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գանգատով կայացված վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացվել է 20 հազար եվրոյին համարժեք դրամ:
Այդ գումարի կեսը տրվելուն է Վահան Բայաթյանին իբրև ոչ նյութական վնասի փոխհատուցումը, մնացածը որպես դատական ծախսի փոխհատուցում։
Հիշեցնենք, որ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության ներկայացուցիչ Վահան Բայաթյանը 2002 թվականին դատապարտվել էր երկուսուկես տարվա ազատազրկման զենք կրելուց և զինծառայությունից հրաժարվելու պատճառով: Բայաթյանը հրաժարվել էր բանակ գնալ կրոնական դրդապատճառներից ելնելով:
2011 թվականի հուլիսի 7-ին ՄԻԵԴ–ի Մեծ պալատը ձայների մեծամասնությամբ (16 կողմ, 1 դեմ) վճիռ էր կայացրել, համաձայն որի Հայաստանը խախտել է Եհովայի վկա Վահան Բայաթյանի խղճի ազատության իրավունքը` պարտավորեցնելով Հայաստանի Հանրապետությանը վճարել 20,000 եվրո փոխհատուցում: