Ընդդիմության հետ երկխոսելու նպատակով ձևավորված իշխանական կոալիցիայի պատվիրակության «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը չի մասնակցի առաջիկա երկու հանդիպումներին՝ արձակուրդ մեկնելու պատճառով:
Ավելի վաղ Epress.am-ի հետ զրույցում Զոհրաբյանը տեղեկացրել էր, որ օգոստոսի 5-ին մեկնելու է Բուլղարիայի Վառնա քաղաքի ծովափնյա հանգստյան վայրեր:
«Ես ու Ենոքյան Գոհարը մեկնելու ենք Վառնա: Օգոստոսի 5-ին գնում ենք, 16-ին հետ ենք գալու»,- ասել էր Զոհրաբյանը:
ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով` առաջիկա հանդիպումներին իրեն կփոխարինի նույն կուսակցությունից պատվիրակությունում ընդգրկված Վարդան Բոստանջյանը:
«Չեմ կարծում, որ իմ բացակայությունը կարող է ինչ-որ լուրջ խնդիր առաջացնել»,- Epress.am-ին ասել է Զոհրաբյանը: