Երեկ երեկոյան Բաքվում քանդել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի շենքը: Ինչպես Turan գործակալությանը հայտնել է ինստիտուտի աշխատակից Ազադ Իսազադեն, երեկոյան ժամը 8-ի սահմաններում այստեղ են եկել քաղաքապետարանի և պետգույքի նախարարության աշխատակիցները` բանվորների հետ: Նրանք ասել են, որ ապամոնտաժելու են հարևան շենքը, և խնդրել են դուրս գալ, որպեսզի քնդման աշխատանքների ժամանակ մարդիկ չվնասվեն:
Արդյունքում` ապամոնտաժման ժամանակ Ինստիտուտի ողջ գույքը ոչնչացվել է:
Ավելի վաղ շենքի սեփականատեր, իրավապաշտպան Լեյլա Յունուսը հայց էր ներկայացրել քաղաքապետարան, որն ապօրինի ապամոնտաժման գործողություններ է իրականացնում տվյալ փողոցում: Դատարանը որոշում էր կայացրել դադարեցնել գործընթացը մինչև գործի քննման ավարտը:
Ինքը` Լեյլա Յուսուֆը, մեկնաբանելով տեղի ունեցածը, ասել է, որ այդ շենքն իրենց սեփականությունն է: «Փլատակների տակ է մնացել մեր գույքը և Ինստիտուտի փաստաթղթերը, այդ թվում` իմ նախնիների ընտանեկան լուսանկարները: Դա վկայում է այն մասին, որ իշխանությունները որոշել են պատժել մեզ այն բանի համար, որ մենք բացահայտնում ենք նրանց անբարոյականությունն ու ապօրինությունները», – ասել է նա: