Այսօր կայացավ Հայ Ազգային Կոնգրեսի և իշխող կոալիցիայի պատվիրակությունների միջև ընթացող երկխոսության 5-րդ փուլը, որը տևեց երկու ժամ:
Հանդիպումից հետո կողմերը հանդես եկան համատեղ հաղորդագրություն-հայտարարությամբ, որը լրագրողներին ներկայացրեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը.
«Քննարկվեց օգոստոսի 9-ին Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստենրի և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպը: Պայմանվորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումը ուրբաթ օրը: Դա նախնական պայմանավորվածություն է, նաև պայմնաավորվել ենք առայժմ ձեռնպահ մնալ միջադեպի քննարկման մանրամասների վերաբերյալ մեկնաբանություն տալուց: Նաև պայմանավորվել ենք որևէ հարցի չպատասխանել»:
Լրագրողները, այնուամենայնիվ, հարցեր են ուղղել երկու պատվիրակությունների անդամներին, սակայն ոչ մեկը չի արձագանքել` մատնանշելով կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը:
Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը նշել էր, որ Կոնգրեսի ակտիվիստներին ձերբակալելու փաստը շատ մեծ խոչընդոտ է սկսված երկխոսության ճանապարհին:
«Դեռ 24 ժամ ժամանակ կա, և կապված, թե ինչպիսին կլինի տղաների կարգավիճակը, մինչև վաղը` երկխոսության հաջորդ ռաունդի սկիզբը, մենք կկայացնենք համապատասխան որոշում», – ասել էր Մուսինյանը: