Home / Հայաստան / 31-ամյա զինծառայողը վիրավորվել է Ղարաբաղում. նրան վիրահատել են

31-ամյա զինծառայողը վիրավորվել է Ղարաբաղում. նրան վիրահատել են

Օգոստոսի 21-ին` ժամը 19:45-ի սահմաններում, ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման հետևանքով շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել Պաշտպանության Բանակի զինծառայող, 31-ամյա Նվեր Գարիկի Սարգսյանը:

Ինչպես հաղորդում է ՀՀ ՊԲ մամուլի ծառայությունը, վիրավորվածի վիճակը միջին ծանրության էր, իսկ վիրահատությունից հետո այն գնահատվում է բավարար: Միջադեպի առիթով տարվում է քննություն։