ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը (նկարում` աջից) ձերբակալվել է այսօր` օգոստոսի 30-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով պաշտոնեական դիրքը չարաշահելու և գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ գործի նախաքննությունը շարունակվում է։