Օգոստոսի 29-ին Արարատի մարզի զորամասերի 6 ամսվա զինծառայող, 1992 թվականին ծնված Արթուր Գրիգորյանը հրամանատարական կազմից արձակման թերթիկ է խնդրել` ընտանեկան խնդիրներով մի քանի ժամով դուրս գալու համար, և այդ օրը զորամաս չի վերադարձել:
Ինչպես տեղեկացնում է «Ժողովուրդ» թերթը, հաջորդ օրը Երևանի Արաբկիր վարչական շրջանի Խաչատրյան 4 շենքի բնակիչ Արթուր Գրիգորյանին մի քաղաքացի պատահմամբ տեսել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում` «Մալականների այգի» կոչվող տարածքում, երակների կտրվածքով:
Համաձայն թերթի` երիտասարդը երակները կտրել է, քանի որ իր մայրը Եհովայի վկա է:
ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ Արամ Տեր-Սահակյանը թերթին հայտնել է, որ փաստի առթիվ հետաքննություն է կատարվել, նյութեր են պատրաստվել, որոնք կուղարկվեն զինդատախազություն: Տեր- Սահակյանն ասել է, որ կասկածներ կան, որ նրա մայրը Եհովայի վկա է եղել:
Այժմ «Արմենիա» բժշկական կենտրոնում արնաքամ եղած երիտասարդը կամաց-կամաց գիտակցության է գալիս, գրում է «Ժողովուրդը»: