«Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի պաշտոնական կայքը Ադրբեջանի մասին պատմող տեքստում երկրի մայրաքաղաքը ներկայացրել է որպես «հին պարսակական մայրաքաղաք», ինչը ադրբեջանցիների վրդովմունքն է առաջացրել:
Ադրբեջանին նվիրված հոդվածի սկզբում ասված է` «The historical centre of Baku reveals its past, from its roots as a Persian capital» (Բաքվի պատմական կենտրոնը սերում է պարսկական մայրաքաղաքից):
Թույլ տրված սխալն արդեն ուղղվել է, հայտնում է Vesti.az-ը: