Հռոմի պատմական հուշարձանների վրա մի շարք հարձակումներ են իրականացվել: Համաձայն տեսահսկման սարքերի տեսագրության` առաջին միջադեպը տեղի է ունեցել Իտալիայի մայրաքաղաքի կենտրոնում`Նավոնա Պյացա հրապարակում: Այստեղ անհայտ տղամարդը փորձել է կոտրել շատրվաններից մեկում կանգնեցված մարմարե քանդակը, հայտնում է BBC-ն:
Մի քանի ժամ անց տղամարդը քար է նետել Տրեվի շատրվանի ուղղությամբ: Ոստիկանների կարծիքով` երկու հարձակումներն էլ նույն մարդու ձեռքի գործն են:
Սեպտեմբների 4-ին Հռոմում ձերբակալվել է 20-ամյա ամերիկացի ուսանող, ով փորձել է բարձրանալ Կոլիզեյի վրա և քանդել պատերի մարմարյա երեսպատումը: