Չեչնիայի սահմանակից վրացական լեռնային Օմալո գյուղում տեղի բնակիչները ծեծի են ենթարկել, իսկ այնուհետև գետը նետել երեք գերմանացի զբոսաշրջիկների, երբ պարզվել է, որ նրանք միասեռական են:
Թբիլիսիից Օմալո ժամանած գերմանացի զբոսաշրջիներին տեղի ռեստորանում հրավիրել են ընկերակցել իրենց:
Վրացական ավանդական կենացներից հետո, այդ թվում` սիրուն նվիրված, գերմանացի հյուրերը սկսել են համբուրել միմյանց շուրթերը: Ներկաները, չհասկանալով հյուրերի դրսևորումները, իրենց վիրավորված են զգացել: Սկզբում ծեծի են ենթարկել գեյ երիտասարդներին, իսկ այնուհետև, կապելով նրանց ձեռքերը և ոտքերը, նետել են գետը: Կապկպված զբոսաշրջիկներին գետից հանել են տեղաբնակները:
Կախետիի տեղեկատվական կենտրոնի համաձայն` միջադեպի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել, քանի որ գերմանացի զբոսաշրջիկները անհապաղ լքել են Վրաստանը և բողոք չեն ներկայացրել ոչ վրացական ոստիկանություն, ոչ էլ Գերմանիայի դեսպանատուն: