Այսօր ժամը 06,00-ի սահմաններում ԼՂՀ Ասկերանի մարտական դիրքերից մեկում զոհված 19-ամյա շարքային Հայկ Մկրտչյանը մահացել է համածառայող Լենդրուշ Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցներից: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամաուլի ծառայությունը:
Հայկ Մկրտչյանը զոհվել է հերթապահություն իրականացնելու ժամանակ:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ: