Գլխավոր / Հայաստան / Ազնավուրն առաջարկում է փոխարինել «Ցեղասպանություն» եզրույթը

Ազնավուրն առաջարկում է փոխարինել «Ցեղասպանություն» եզրույթը

«Ցեղասպանություն» եզրույթն անհանգստացնում է հանրահայտ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շարլ Ազնավուրին, ով France 2 հեռուստաալիքի Vivement Dimanche հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսություն ծավալելու և սահմանը բացելու համար անհրաժեշտ է գտնել մեկ այլ բառ:

Թուրքական «Միլիյեթի» փոխանցմամբ` Ազնավուրը բավական ջերմ է արտահայտվել Թուրքիայի և թուրքերի մասին` նշելով, որ երազում է այցելել Թուրքիա և որ թուրքերը այն չեն, ինչ իրենց մասին խոսվում է:

Ըստ «Միլիյեթի»` Ազնավուրի խոսքերը քննադատության են արժանացել հայերի կողմից, որոնք Ֆրանսիայում գործող հայկական մի շարք կազմակերպություններին ուղղված նամակներում շանսոնյեին դավաճան են անվանել:

Tekali Taxi