ՀՀ ոստիկանությունը բացահայտել է սեպտեմբերի 1-ին Ողջաբերդ գյուղի սկզբնամասում` «Չարենցի կամար» հուշարձանից մոտ 500 մ հեռավորության վրա գտնված կնոջ դիակի ինքնությունը:
Դա եղել է սեպտեմբերի 10-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհայտ կորած հետախուզվող, Երևան քաղաքի բնակչուհի, «Մենք մերոնցով» թերթի խմբագիր 51-ամյա Ալվարդ Աբրահամյանը:
Ոստիկանության հաղորդմամբ, կնոջ պարանոցի շրջանում բռնության հետքեր են եղել: