Facebook սոցիալական կայքում Իրանի միասեռականները արշավ են սկսել իրանական ռեժիմի դեմ, որը նրանց սեռական կողմնորոշումը մահապատժի ենթակա հանցագործություն է համարում:
Իրանցի գեյերը, լեզբուհիները, բիսեքսուալները և գենդերափոխներն իրենց տեսահաղորդագրություններն են թողել համացանցում` փորձելով ողջ աշխարհին պատմել այն խտրականության մասին, որից նրանք տառապում են, գրում է Guardian-ը:
Չնայած 2007 թվականին Մահմուդ Ահմադինեժադի կողմից արված հայտարարությանն այն մասին, որ Իրանում գեյեր չկան, ավելի քան 1600 մարդիկ միացել են «Մենք ամենուր ենք» ինտերնետ արշավին:
Վիրտուալ տարածքում իրենց պատմությունները տեղադրած իրանցիները քիչ ջանք չեն գործադրել իրենց անձերը թաքցնելու համար, քանի որ մտավախություն կա, որ իրենց ով լինելը կհաստատվի, և նրանք մահապատժի կենթարկվեն: